Հուլիսի 19-ից սկսած բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ. ՄԻՊ

30

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ անցած տարվա հուլիսի 29-ին ոստիկանները թիրախավորել էին լրագրողներին, առանձնացրել ցուցարարներից: Նա ներկայացրեց հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:

«Հուլիսի 19-ից սկսած բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, օրինակ, հուլիսի 24-ին լրագրող բերման ենթարկվեց եւ ներգրավվեց որպես վկա, ինչն անթույլատրելի է: Հուլիսի 29-ին ոստիկանները թիրախավորել էին լրագրողներին, նրանց նպատակն էր նաեւ պատժել լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- ասաց Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը:

Ելք լրատվական-վերլուծական