Հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող 53-ամյա տղամարդու դիակը կախված վիճակում

34

Հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը:

Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2016 թ. նոյեմբերի 20-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1964 թ. ծնված Աշոտ Թովմասյանը:

Ապրիլի 20-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Ալիբեկ» կոչվող սարի անտառապատ հատվածում, ծառից պարանով կախված վիճակում, հայտնաբերվել է Ա. Թովմասյանի դիակը` կիսափտած վիճակում:

Նախաքննությունը շարունակվում է»:

Ելք լրատվական-վերլուծական