Грузия Online. Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Աբխազիայի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորությունը

39

Грузия Online-ը հայտնում է, որ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հայտարարությունները, նշել է, որ Վրաստանի տարածքով ցանկացած տարանցիկ փոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրության համաձայն:
Նախարարն ընդգծել է, որ նման, այդ թվում Վրաստանի «օկուպացված տարածքներով» փոխադրումների առնչությամբ բոլոր որոշումները պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը:

 

Ելք լրատվական-վերլուծական