Չեխիայում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու հավանականությունը

40

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու հավանականությունը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, պաշտոնյաներ և խորհրդարանականներ, Չեխիայի կաթոլիկ եկեղեցին, շատ այլ կառույցներ և հեղինակավոր գործիչներ: Պատգամավորների պալատում ևս քննարկվում է այդ կապակցությամբ բանաձև ընդունելու հավանականությունը»,- նշել է դեսպանը։

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 2015թ. ապրիլի 14-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև, որը վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվենցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:

Ելք լրատվական-վերլուծական