Դեսպան Սահակյանի դասախոսությունը Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանում

42

Ապրիլի 20-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը «Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությանների հաստատման 25-ամյակը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանի (Աստանա) ուսանողների և դասախոսների առջև:

Դեսպանը խոսեց հայ-ղազախական միջպետական հարաբերությունների պատմության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացների, հայ և ղազախ ժողովուրդների պատմական առնչությունների, ինչպես նաև Ղազախստանի տնտեսական ու մշակութային կյանքում ղազախահայերի ավանդի մասին:

Համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ռենատա Ֆայիզովան շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանին ընդգրկուն դասախոսության համար, շեշտեց հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ, հայերի ավանդական նվիրվածությունն իրենց լեզվին ու հինավուրց մշակույթին:

Դեսպանին հանձնվեց համալսարանի ռեկտորի երախտագիտության վկայագիր:

Իր հերթին դեսպան Սահակյանը համալսարանի գրադարանին նվիրեց Հայոց պատմությանը և Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գրքեր։

Ելք լրատվական-վերլուծական