Եթե Լապշինը դատապարտվի Ադրբեջանում՝ կպայքարեն, որ նա պատիժը նա կրի Իսրայելում

46

Եթե Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, մենք փորձելու ենք հասնել նրան, որ իր պատիժը նա կրի Իսրայելում։ Այդ մասին «Интерфакс»–ի հետ զրույցում հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարար Աալեթ Շակեդը։ «Մենք ջանքեր ենք գործադրել և շարունակելու ենք գործադրել Լապշինին օգնելու համար, ով միաժամանակ նաև ՌԴ–ի ու Իսրայելի քաղաքացի է։ Եթե նա դատապարտվի Բաքվում, մենք ջանալու ենք, որ նա իր պատիժը կրի Իսրայելում»,–հավելել է նա։

Ռուսաստանի և Իսրայելի, Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի պահանջով, քանզի նաներառված է այդ երկրի «սեւ ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար։ 2015-ին նա Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով այցելել է Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա՝ ուկրաինական անձնագրում նա գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար: Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը: Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահԱլեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն: Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել:

Աննա Հովակիմյան

Ելք լրատվական-վերլուծական