Արգենտինական Կորդովայում հայկական խաչքար է տեղադրվել

2211716151492771149

 

Արգենտինական Կորդովա քաղաքի հրապարակում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման եւ օծման արարողությունը:

Երիտասարդ արգենտինահայ Քրիստիան Մերդինյանի նվիրաբերած խաչքարի բացմանը ներկա են եղել փոխնահանգապետ Մարտին Լարյորան, քաղաքապետ Ռամոն Մեստրեն, Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը, Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Կորդովայի արքեպիսոկոս Կառլոս Խոսե Նունյեսը եւ Կորդովայի Հայ համայնքի նախագահ Էդուարդո Թութուչյանը:

Կորդովան Արգենտինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է՝ ավելի քան 4 մլն բնակչությամբ: Այստեղ ավելի քան 5 հազարանոց հայ համայնք կա:

Ելք լրատվական-վերլուծական