Վրաստանի ԱԳՆ-ն` Աբխազիայի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին

janelidze

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հայտարարությունները` Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին: Նա հայտարարել է, որ Վրաստանի տարածքով ցանկացած տարանցիկ փոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրության համաձայն: Այս մասին հայտնում է apsny.ge-ն: ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ նմանատիպ փոխադրումների վերաբերյալ բոլոր որոշումները պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը: Ջանելիձեն հիշեցրել է Վրաստանի և Ռուսաստանի` 2011 թ. կնքված պայմանագրի մասին, որով երկու երկրների միջև  առևտրի մոնիթորինգ էր նախատեսվում:

Ելք լրատվական-վերլուծական