Արցախում վիրավորված ժամկետային զինծառայողը տեղափոխվել է Երեւան. վիճակը ծայրահեղ ծանր է

default (5)

 

Արցախում ապրիլի 17-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Թաթուլ Հարությունյանի վիճակը դեռեւս գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ժամը 18:20-ի սահմանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:

Ելք լրատվական-վերլուծական