Միջպետական մայրուղու անմխիթար ու խայտառակ վիճակը՝ աղբից երկիրն ազատելու ու տուրիզմ զարգացնելու հրահանգի ֆոնին

nkar 2

Սովորաբար Հայաստանում ընտրությունների նախաշեմին ժողովուրդը հույս է ունենում, որ նախընտրական քարոզչության ժամանակ իր խնդիրները լուծում կստանան: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ այդ շրջանում մեր մեծ ու փոքր պաշտոնյաները, քաղաքացու ավել քվեի համար իրենց տաքուկ անկյունները թողած, ընկնում են դռնեդուռ ու բռնում հեռավոր ու խուլ գյուղերի ճամփան: Հիմնական սպասելիքը կապված է ճանապարհների բարեկարգման հետ. դե, մտածում են քաղաքացիները, մարզպետները հաստատ կձգտեն իրենց մարզում դար ու փոսերով, լադոգներով ճանաճարհները կարկատել, որպեսզի հատկապես իրենց ղեկավարությունը, եթե անցնելու լինի, հետո իրենց նկատողություն անելու առիթ չունենա: Սակայն արի ու տես, որ մարզպետները և դրանց ենթակայության տակ գործող ճանապարհաշինարարական ընկերությունները լրիվ վախները կորցրել են, թեև անցած մեկ ամսվա ընթացքում միջպետական ճանապարհները բռնել էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Բայց, ինչպես փոխանցում է ELQ-ի թղթակիցը, կա՛մ մարզպետները չեն վախենում Կարեն Կարապետյանից, կա՛մ ընդհանուր առմամբ թքած ունեն իրենց լիազորությունները պատշաճ կատարելու սկզբունքի վրա, որը ենթադրում է, որ ճանապարհները, հատկապես երբ խոսքը միջպետական մայրուղու մասին է, այնպիսի փոսեր չպետք է ունեն, որոնցում մանկահասակ երեխան կարող է ուղղակի կորել:

Լուսանկարներում Հայաստանի միջպետական կարևոր մայրուղին է, որը կապում է Երևանը Վրաստանի հետ: Լուսանկարները արվել են գրեթե դրա ողջ երկայնքով՝ սկսած Սևանից, որտեղ ճանապարհները քիչ թե շատ բարեկարգ են: Իսկ ահա Դիլիջանից այն կողմ ուղղակի, ինչպես ասում են վարորդները, «արմագեդոն է» . ճանապարհ ընդհանրապես գոյություն չունի, ինչը էլ ավելի է դժվարացնում ավտոմեքենաների տեղաշարժը առանց այդ էլ բարդ այս մայրուղիով:

Նախօրեին վարչապետը խստագույնս հրահանգեց մաքրել երկիրը աղբից: Դրա նպատակը երկրում տուրիզմի զարգացումն է, որպեսզի մեր տեսարժան վայրերը ավելի հրապուրիչ լինեն օտարների համար: Բայց չէ՞ որ մինչ վարչապետի կողմից վերջապես նկատված, աղբով պատված վայրերին հասնելը տուրիստը մի քանի ժամ ասես կարտոֆիլ լինի պարկում՝ քանդված ճանապարհներով երթևեկելը միայն այդ որակմամբ կարելի է անվանել: Տեսնես ե՞րբ հերթը կհասնի երկիրը անբարեխիղճ չինովնիկներից մաքրելուն, որոնք ամենքը մի ճանշին սեփականաշնորհած պետական բյուջեից միլիոններ են յուրացնում, տարին մեկ անգամ անորակ ասֆալտով որոշ ճանապարհների որոշ հատվածներ ուղղակի կարկատելով:

nkar 2 nka8

Աննա Հովակիմյան

Ելք լրատվական-վերլուծական
nka8/!nkar 2/!nka8