Ամեն ինչ կանենք, որ Լապշինը պատիժը կրի Իսրայելում. արդարադատության նախարար

Lapshin1-2(1)1

Իսրայելը հնարավոր ամեն ինչ կանի, որ Ադրբեջանում կալանավորված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր պատիժը կրի հայրենիքում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի արդարադատության նախարար Այելեթ Շաքեդը Մոսկվա կատարած այցի ժամանակ:  «Մենք ամեն կերպ կփորձենք օգնել Լապշինին, ով միաժամանակ հանդիսանում է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի: Եթե նրան դատապարտեն Ադրբեջանում, մենք կհասնենք նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում»,­- նշել է նախարարը: Հիշեցնենք, որ Լապշինը Բելառուսում ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի խնդրանքով: Առաջադրված մեղադրանքների համաձայն` Լապշինին  սպառնում է 5-ից 8 տարվա ազատազրկում: Վերջերս դատարանի Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգեց ևս 3 ամսով:

Ելք լրատվական-վերլուծական