«Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ

Ապրիլի 21-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Ford Transit մակնիշի 34 VO 380 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Ս.) և թիվ 34 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 1355Տ (վարորդ՝ 1956 թ. ծնված Օ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «թիվ 34» երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1967 թ. ծնված Կ.Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ելք լրատվական-վերլուծական