Եվս մեկ քայլով մոտեցանք Եվրոպա լիգայի եզրափակչին․Մխիթարյան

4897338112

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է բելգիական «Անդերլեխտի» նկատմամբ տարած հաղթանակը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում: «Ինչպիսի դրամատիկ խաղ էր: Եվս մեկ քայլով մոտեցանք Եվրոպա լիգայի եզրափակչին: Այնքան երջանիկ եմ հաղթելու, գոլի հեղինակ դառնալու համար: Ինչպիսի գոլ էր Մարկուս Ռեշֆորդի կողմից»,- գրել է Մխիթարյանը թվիթերյան իր էջում: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդին» բաժին է հասել իսպանական «Սելտան»:

Ելք լրատվական-վերլուծական