Մեխիկոյում մեքենան շուկայում մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ 10 վիրավոր կա

2411717161492796130

Առնվազն 10 մարդ է վիրավորվել Մեքսիկայի մայրաքաղաքում, որտեղ մեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ շուկայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ականատեսների խոսքով վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել ու մեքենայի կառավարումը կորցնելը։

Վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են։

Ելք լրատվական-վերլուծական