Գերմանիայում զինված հարձակում է տեղի ունեցել բանկերից մեկում

2411717151492795693

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Վալդսհուտ քաղաքում օրվա երկրորդ կեսին անհայտ անձը զինված հարձակում է իրականացրել Postbank-ի տեղի բաժանմունքի վրա:

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, բանկի տարածքը գրավելուց հետո անձը կրակ է բացել դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ: Իսկ որոշ ժամանակ անց իրավապահները տեղեկացրել են գործողության ավարտի մասին:

Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ 57-ամյա տղամարդը վիրավորվել է: Նրան վնասազերծել հաջողվել է երկու ժամ անց միայն, երբ ուժայինները գրոհով ներխուժել են բանկի շենք: Մինչ այդ ոստիկանները փորձել են համոզել նրան հանձնվել` հեռախոսով կապ հաստատելով վերջինիս հետ:

Հանցագործության շարժառիթների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

Ելք լրատվական-վերլուծական