Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը վեցերորդն է բազմամարտում

1591

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Այսօր մեկնարկել են եզրափակիչները: Բազմամարտում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (82.864 միավոր): Եվրոպայի չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեգ Վերնյաևը (85.866), երկրորդը` Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանն էր (85.498), երրորդը` բրիտանացի Ջեյմս Հոլը (84.664): Վաղը, օղակներ վարժության եզրափակչում կմրցեն Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը, իսկ նժույգթափերում` Հարություն Մերդինյանը:

Ելք լրատվական-վերլուծական