Աֆղանստանում ռազմակայանի վրա զինյալների հարձակման հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

default (10)

 

Աֆղանստանում Մազարի- Շարիֆ քաղաքի մոտ ռազմակայանի վրա թալիբների հարձակման հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ջոն Թոմասը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով, հարձակման թիրախը մզկիթն ու ճաշասենյակն էին, որտեղ գտնվում էին աֆղան զինծառայողները ու գուցե՝ քաղաքացիական անձինք, որոնք աշխատում էին այդ բազայում»,- ասել է Թոմասը։

Նրա խոսքով պատասխան կրակով սպանվել են հարձակվողներից մի քանիսը։

Պենտագոնի ներկայացուցիչը հավելել է, որ բազայի մոտ մարտը դեռ շարունակվում է։

Ելք լրատվական-վերլուծական