Կմեռնեմ …. նման բան ոչ տեսել էի ոչ լսել

28

Ուրեմն իմ համար ծնողիս հետ քայլում եմ փողոցով ու մեզ է մոտենում ի հատ բավական գրավիչ արտաքինով աղջիկ: Շատ կիրթ բարևում է ու շնողիս է տալիս մի հատ գովազդային թերթիկ: Մենք հետաքրքրվում ենք, թե ինչ գովազդ է, բայց այդ աղջկա պատասխանը շատ կարճ էր` կարդացեք կիմանաք …. ու շտապով հեռանում է: Նոր բացում եմ այդ թուղթն ու կարդում արդեն երկու ժամ անց: Պարզվում է Գյումրիում կա ոչ ավել ոչ պակաս հոգևոր կենտրոն “Վերածնունդ եկեղեցի անունով”, որը կազմակերպում է հատուկ հավաքույթ …. -էսա սկսվում է կինոն բռնվեք -….որտեղ աղոթք է հնչելու տոհմական ձեռքբերովի ու ժառանգական անեծքի դեմ ….. չէ դուք հասկանում եք սա ինչ է նշանակում …. գիտական միտքը նման բան դեռ չի հայտնաբերել …. նախ ով է այդ աղոթքը կարդալու, երկրորդ, ով է դիագնոզը հստակեցնելու ասենք իմ վրա եղած անեծքը ժառանգական է, ձեռքբերով թե տոհմական ….. հետո ինչ ասել է այդ անեծքների տեսականին …. հետաքրքիր է մատուցվող ծառայությունների մեջ էլ ինչ տեսականի կա … մի խոսքով գժանոց: Ասենք ես կուզեի իմանալ իսկ թուղթուգրի համար հավաքույթը երբ է կամ տանը մնացածներին վրա-քաշ անելու հավաքույթը երբ է:

Հարություն Հարությունյան

Ելք լրատվական-վերլուծական