Վերջին զանգ ,թե՞ պատուհաս

2

Մայիսի 23-ին ՀՀ տարածքի ավագ դպրոցներում կհնչի վերջին զանգը,անցած դպրոցական կյանքին կհաջորդի նորը,մղելու ՝դեպի ուսանողական կյանքին,արդեն մեծ կյանքում հանդիպող դժվարին ճամփաներին,գունեղ ու հաճելի պահերին:Այս օրը ամբողջ ՀՀ տարածքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնում այնտեղ ,որտեղ հատկապես ավագ դպրոցներն են , <<վերջին զանգի>> հանդիսություններն ու միջոցառումները:Ամեն տարի՝ վերջին զանգի նախօրեին ,ՀՀ ոստիկանությունը իր հորդորն ու կոչն է անում թե՛ ծնողներին ,թե՛ դպրոցի ուսոցիչներին ,թե՛ մասնավորապես շրջանավարտներին՝ զգույշ լինելու,ոգոլից խմիչք չչարաշահելու,ծնողներին ՝իրենց ավտոմոքենաները տղաներին այդ օրը չտրամադրելու,շրջանավարտներին՝ այդ օրը ավտոմեքենաների պատուհաններից գլուխները դուրս չհանելու,կամ Ազատության հրապարակում ոմանք իրենց <<լավ տղու>> տեղ դրած՝միմյանց հարգալից լինելու,համաքաղաքացու անդորրը չխանգարելու:Այնուամենայնիվ,ինչպես տեսնում ենք ամեն տարի ,որոշ շրջանվարտների հասկացողության վրա այն չի էլ ազդում,անում են այն ,ինչ խելքներին փչում է.հագած վերջին մոդայի ամենաթանկ կոստյումը ,հավաքվելով երեկոյան Հանրապետության Հրապարակում,խումբ խումբ կանգնած ՝այնպիսի մի թիթիզ հպարտ ,մեծամիտ ,ինքնավստահ կեցվածք ընդունած ,սկսում են պարպերաբար <<ռեպլիկաներ>> բաց թողնել մարդկանց ՝ այս ու այն կողմ էլ մաստակներն ու արևածաղիկները բերանների մեջ ֆռռացնելով,կամ թանկանոց ավտոմեքենաներով, <<գոլդ >> համարանիշներով կենտրոնական փողոցները վերուվար անում՝վթարների շարասյուն առաջացնելով:Եվ երբ մոտենաս ու հարցնես այսպիսի նկարագրածս շրջանավարտներից մեկնումեկին. <<պարոն շրջանավարտ կամ -ուհի, կասե՛ք ,ե՞րբ է ՀՀ առաջին անկախացումը տեղի ունեցել կամ ո՞վ է Գարեգին Նժդեհը>>: Ճիշտ պատասխան, վստահ եմ, չես ստանա,կամ հասարակ առօրյա մի հարց.<<- 5-ը բազմապատկած 5-ով ,ինչե՞ք ստանում>>,կպատասխանի.- <<55>>: Հենց այստեղ է տեղին ասելը .<<Ողբա՛մ քեզ ,Հայո՛ց աշխարհ>>:Այ,սա՛ է վնաս ազգիս հզորանալու և ապագայում գրագետ ,կիրթ սերունդ ունենալու փաստը,ինչը ակներև առկա է:Իսկ ինչ վերաբերում է էլեգանտ հագուստին,ինչը ցանկացած մարդ,հատկապես երիտասարդը ,այդ թվում ես,անշուշտ,հաճելի է այն կրելը ,իսկ սին ուղեղները այդ աչք ծակող,գեղեցիկ հագուստներով ընդամենը <<շղարշում >>է իրենց՝դարձնելով ՝թվացյալ երևելիներ :
Ոււստի,պետք է այդ տոնական օրը ամեն ինչ անել,որ լուսավոր թախծի ,երջանիկ ու սպասումի օրը մնա հիշողություններում վառ ու պայծառ:
Շնորհավոր ձեր տոնը ,սիրելի շրջանավարտներ,ձեզ բարի և լուսավոր ճանապարհ:
Ա.Ալեքյան

Ելք լրատվական-վերլուծական