Մշակնախը թող իրեն ու իր նախարարին հանձի վարձակալության Բաքվին

33

Բոլորս էլ այս օրերին ականատես եղանք Զվարթնոցի տաճարի հետ կապված խնդրին: Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ է մեկնաբանել ՀՀ Մշակնախը իր նախարար Հասմիկ Պողոսյանով հանդերձ, սակայն ես մեկ այլ հարցի եմ անդրադառնում։ Զվարթնոցը բացի քրիստոնեական տաճար լինելուց ՝ ճարտարապետական գլուխգործոց է , որը 1989 թ. – ին  ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Այն չի դադարում սրբավայր լինել անկախ այն հանգամանքից՝  կանգուն է, գործող, թե ավերված։ Հետևաբար հարց. գոյություն ունի ՀՀ կառավարության որոշումների մի ամբողջ փաթեթե քրիստոնեական սրբավայրերն իր օրինական իրավատիրոջը վերադարձնելու մասին. կոնկրետ դեպքում` Առաքելական Եկեղեցուն ու Մայր Աթոռին: Ինչու մինչև այժմ այն չի վերադարձված իր օրինական իրավատիրոջը, այլ հանձնված է “վարձակալության օրենքով”: Եբրևէ նման բան լսել եք ՝Համաշխարհային մշակությաին ժառանգությունը հանձնեն վարձակալության այն էլ “օրենքով”: Ինչու է Մշակնախը մինչև այժմ պայքարում Զվարթնոցի տաճարն իր բալանսում պահելու համար և ուր են գնում այդ վարձակալությունից գոյացած գումարները. մի պահ մոռանանք, որ անթույլատրելի է քրիստոնեական սրբավայրը “հանձնել վարձակալության” այն էլ “օրենքով”: Նման բան չի արվել նույնիսկ Ադրբեջանում մեր սրբավայրերի հետ չեն արվել։ Ավելի շուտ Մշակնախը թող իրեն ու իր նախարարին հանձի վարձակալության Բաքվին, մի ամսում կկործանի Հասոն Ազեռբառաններին ու գոնե այդպիսով մի լավ բան արած կլինի էս ազգի ու երկրի համար։ Բայց դե մեր Մշակնախի “ոտքերին չի” ու արել է` մոռանալով որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք ու որ իմացվեց սա ուղղակի ամբողջ աշխարհը ու քրիստոնյա աշխարհն հատկապես կծիծաղի մեր վրա, Հայ ազգի վրա:

Նարեկ Գաբրիելյան

Ելք լրատվական-վերլուծական