ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԶԵՆԻԹԻ ԴԵՄ ԽԱՂԻՑ ՀԵՏՈ(տեսանյութ)

94

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիարյանը, ով ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչի «Զենիթի» դեմ խաղում խփեց առաջին գոլը, կարծում է, որ դեռ ոչինչ որոշված չէ: Նա նշել է, որ հաղթանակն իր թիմին հեշտությամբ չի տրվել:
-Տպավորություններս լավն են, քանի որ հաղթել ենք «Զենիթին», խփել ենք չորս գոլ: Բայց խաղը հեշտ չէր: Մեզ շատ օգնեցին առաջին երկու արագ գոլերը: Շնորհավորում եմ բոլոր տղաներին հաղթանակի առթիվ:
– «Զենիթն» այսօր ակնհայտ թո՞ւյլ էր:
– Դե ոչ, «Զենիթը» լավ տպավորություն էր թողնում, պարզապես մենք ավելի լավն էինք:
– Երկու արագ գոլե՞րը որոշեցին խաղի ելքը:
– Ոչ, չէի ասի, թե դրանք ամեն ինչ որոշեցին: Չէ՞ որ հետո մենք գոլ բաց թողեցինք, հաշիվը 1:2 էր, ապա՝ 2:3: Ուզում եմ ասել, որ պատասխան խաղում մեզ սպասվում է շատ դժվար հանդիպում, միայն դրանից հետո պարզ կդառնա, թե արդյոք մենք անցնում ենք հաջորդ փուլ: Դեռ ոչինչ որոշված չէ:
-«Շախտյորն» ամեն դեպքում «Զենթից» ուժե՞ղ է:
– Իմ կարծիքով՝ այո: Եվ ոչ այն պատճառով, որ ես Դոնեցկում եմ խաղացել, դա օբյեկտիվորեն այդպես է:
http://totalfootball.am/

Ելք լրատվական-վերլուծական