ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

artur_miranyan001

Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական թիմի խաղացող Արթուր Միրանյանը, ով Ուկրաինայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում հանդես գալու փորձ ունի, որոշել է ներկայացնել Հայաստանը:

Միրանյանը իր Вконтакте-ի էջում տեղադրել է հետեւյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «Շնորհակալություն Ուկրաինային այս ժամանակահատվածի համար, սակայն շատ շուտով ես ներկայացնելու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի դրոշը»:

18-ամյա ֆուտբոլիստը հանդիսանում է «Շախտյորի» մարզադպրոցի սան: Վերջին տարիներին Միրանյանը կանոնավոր կերպով հրավիրում էր Ուկրաինայի պատանեկան հավաքականներ եւ արդյունավետ խաղ էր ցուցադրում:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն վաղուց ցանկանում էր Արթուր Միրանյանին տեսնել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

armsport.am

Ելք լրատվական-վերլուծական