ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ 62-ԱՄՅԱ ՄԱՍՆԱԳԵՏԸ

0000000008955110

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը գլխավորելու է շվեյցարացի 62-ամյա մասնագետ Բեռնար Շալանդը:

Այս մասին «Ֆուտբոլի ժամը» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Շալանդը մարզչական կարիերան սկսել է 1977 թվականին՝ աշխատելով բացառապես շվեյցարական ակումբներում: 2001-07թթ. գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը: 2007-10թթ. հանդիսացել է «Ցյուրիխի» գլխավոր մարզիչը: Շալանդի գլխավորությամբ «Ցյուրիխը» բավական հաջող է հանդես եկել եվրագավաթներում: 2007-08թթ. Շվեյցարիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարի ուղեգիր, իսկ 2009-10թթ. հանդես է եկել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:

Փորձառու մասնագետի վերջին ակումբը եղել է «Յանգ Բոյզը», որտեղից նա հեռացել է 2013 թվականի ամռանը:

Շալանդի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հանդես է գալու «Եվրո-2016»-ի ընտրական փուլում: Նա աշխատանքի կանցնի մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան խաղից հետո:

http://www.armsport.am/

Ելք լրատվական-վերլուծական