Անմտություն ուկրաինական ձևով

ukraina1

Արևմուտքը շարունակում է կոշտ կեցվածքը Ռուսաստանի նկատմամբ անհասկանալի համառությամբ: Մի բան է միայն զարմացնում. ամերիկացիներն ու եվրոպացիները կամ այնքան են ինքնավստահ, որ կարծում են <> կամ պարզապես պատմության տարրական գիտելիքներ չունեն ու ոչ էլ կարողանում են պատմությունից դասեր քաղել: Քսաներորդ դարասկզբին նույն Արևմուտքը կազմակերպեց Ռուսական փետրվարյան հեղափոխությունը և տապալեց Ռոմանովներին. ընդամենը մի քանի ամիս անց տապալվեց նաև այդ հեղափոխությունը քաղցած ամբոխի առաջ և սկսվեց յոթանասունամյա կոմունիստական դարաշրջանը իր սառը պատերազմով և հակաարևմտյան կեցվածքով; Հիմա կազմակերպելով Մայդանը ըստ էության տապալվեց արդեն իսկ գոյություն չունեցող Յանուկովիչյան վարչակազմը. մի քանի օր առաջ ընդամենը ստորագրված համաձայնագրով, փաստացի կերպով իշխանությունը Վ. Յանուկովիչը հանձնել էր: Հիմա ժողովուրդն ուղղակի ասած սկսում է մատնվել քաղցի: Պետական գանձարանը դատարկ է, միջոցներ չկան. միակ հույսը Արևմուտքի ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄՆ Է ընդգծում եմ` ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ և ոչ թե ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ, որն էլ ամենայն հավանականությամբ, եթե իհարկե իր ամբողջ ծավալով կատարվաի անխափան, կգնա բյուջետային սոցիալական հոդվածների իրականացմանը, թոշակի նպաստների և այլնի տեսքով, և արտաքին արդեն եղած պարտքի սպասարկմանը. կոպիտ ասած Արևմուտքը փողը մի գրպանից հանում, մյուսն է դնում <> էլ քցում է ժողովրդի բերանը, ու երկար չի դիմանա: Ինչ են անելու դրանից հետո: Ինչ երաշխիք, որ քաղցած ամբոխը դուրս չի գա հրապարակ ու այս անգամ չի կործանի դեռ երեկվա <>, ինչ երաշխիք, որ առհասարակ Եվրոպայի բուն տարածքում չի սկսվի իսկական քաոս, եթե իհարկե դեռ չի սկսվել:Ու ինչ երաշխիք հենց Արևմուտքի համար, որ իրենց <>: Մեկ անգամ արդեն Լենինի հեղափոխությամբ արվածից պետք էր դասեր քաղել:

Ելք լրատվական-վերլուծական