Տեղի ունեցավ 2015թ-ի «Կրթություն և կարիերա» խորագրով EXPO ցուցահանդես

DSC_1078

Այսօր` ապրիլի 21-ին տեղի ունեցավ 2015թ-ի «Կրթություն և կարիերա» խորագրով EXPO ցուցահանդես, որին մասնակցում է նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը : EXPO-ում ցուցադրվում են ինստիտուտի ձեռքբերումները, ՖԿՀՊԻ-ի մեծանուն ուսանողների հուշանվերները , ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակային գրքերը, մի շարք մարզական պարագաներ, բազմաթիվ գովասանագրեր, շքանշաններ և մեդալներ : Ես կարևորում եմ այս տիպի ցուցահանդեսների առկայությունը, սա իրոք կարող է հանգեցնել տեղեկատվական բարձր մակարդակի: Շատերը տեղեկացված չեն և՝ մանրամասն ծանոթանալով, իրենց հիացմունքն են արտահայտում ինստիտուտի աշխատանքների վերաբերյալ, ոմանք էլ՝ ափսոսանք՝ կորցրած տարիների համար: Կցանկանայի նշել նաև, որ այս տարին մեզ համար հոբելյանական է, քանզի լրանում է ինստիտուտի 70-ամյակը, և մենք մեծ շուքով նախապատրաստվում ենք միջոցառումներին:

Նարեկ Մարտոյան

https://www.facebook.com/NarekMartoyan8

Ելք լրատվական-վերլուծական
DSC_1021/!DSC_1011/!DSC_1028/!DSC_1096/!11035743_1580304268905002_6671299671079135180_n/!11149323_1580304002238362_4806258575002480151_n